Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում կտեղադրվի Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը

Վանաձորում կտեղադրվի Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը
Հասարակություն
22:33, 26 апрель 2023
Վանաձորում կտեղադրվի ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս , աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

«Այսօր, Վանաձոր համայնքի ավագանին, ի թիվս այլ կարևոր հարցերի, հաստատեց նաև ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս , աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ֊առաջարկը։

Արձանը տեղադրվելու է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով իրականացվող, Վ. Համբարձումյանի հրապարակի հիմնանորոգման և կից պուրակի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Այս տարի սեպտեմբերի 18-ին լրանում է մեծանուն գիտնականի 115-ամյակը»,- գրել է նա։