Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում հայ ընտանիքը փաստաթղթերն է պատրաստում Հայաստան վերադառնալու համար. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան

Թուրքիայում բնակվող հայ ընտանիքը, որը երկրաշարժից առաջ ցանկություն էր հայտնել գալ Հայաստան, հիմա ներքին փաստաթղթային խնդիրներն է լուծում։ Մենք պատրաստ ենք իրենց ընդունել։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ի պատասխան Civic.am-ի հարցի՝ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Խոսելով Սիրիայի երկրաշարժից տուժած հայերի մասին՝ Սինանյանը նշեց, որ այս պահին քայլեր են ձեռնարկում աջակցելու այն հայրենակիցներին, որոնք մտադիր են տեղափոխվել Հայաստան. «Սիրիայից Հայաստան եկող ընտանիքներ միշտ կան։ Մենք հիմա հայրենադարձության ինտեգրման կենտրոնի բացման վերջին փուլում ենք։ Մեր նպատակներից մեկն է այդ կենտրոնի միջոցով ավելի համապարփակ տեղեկություն հավաքել հայրենադարձվողների թվի մասին»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայից փախստականների հոսքին,  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ այդ հոսքը դեպի Հայաստան շարունակվում է, բայց այն չափի չէ, ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսների ընթացքում։


Մանրամասն՝ տեսանյութում