Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Լիբանանում և Սիրիայում կծանոթանա երկրաշարժից տուժած հայ համայնքների խնդիրներին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Լիբանանում և Սիրիայում կծանոթանա երկրաշարժից տուժած հայ համայնքների խնդիրներին
Հասարակություն
22:11, 28 февраль 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը մարտին կգործուղվեմ Լիբանան և Սիրիա՝ երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանման նպատակով. այս մասին տեղեկաՆում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2023 թվականի մարտի 7-11-ը ներառյալ գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) և Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին)՝ երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանման նպատակով»,- ասվում է որոշման մեջ: