Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ
Քաղաքականություն
22:07, 18 январь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիանա Սիմոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ: Այդ մասին նշված է վարչապետի 60 – Ա  որոշման մեջ, որը հունվարի 18-ին հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Լիանա Սիմոնյանը նախկինում եղել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ 2020 թվականից զբաղեցրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնը: