Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Հասարակություն
12:27, 13 июнь 2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք․ Երևան):

Մասնավորապես՝
  • արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, 
  • չի ապահովվել պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից,
  • պատերը, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող  նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
  • սարքերը,  բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել  ու ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: