Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չափազանց կարևոր է, որ ԼՂ-ում էներգամատակարարումը վերականգնվի առանց սահմանափակումների. Տոյվո Կլաար

Չափազանց կարևոր է, որ ԼՂ-ում էներգամատակարարումը վերականգնվի առանց սահմանափակումների. Տոյվո Կլաար
Հասարակություն
10:41, 10 июль 2023
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հիասթափված է Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման դադարեցումից։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ինչպես բազմիցս կրկնել է Եվրամիությունը, շատ կարևոր է, որ էներգամատակարարումը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է Կլաարը։

Կիրակի օրը հաղորդվել է, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ դադարեցրել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը վերականգնումից մեկ օր անց։