Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չնայած նրան, որ հումանիտար ավտոշարասյուն ուղարկելը չի համաձայնեցվել Ադրբեջանի իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն միացել է լուծումների որոնմանը». Զախարովա

«Չնայած նրան, որ հումանիտար ավտոշարասյուն ուղարկելը չի համաձայնեցվել Ադրբեջանի իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն միացել է լուծումների որոնմանը». Զախարովա
Հասարակություն
15:42, 02 август 2023
Ռուս խաղաղապահները միացել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների առաքման լուծումների որոնմանը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չնայած նրան, որ հումանիտար ավտոշարասյուն ուղարկելը չի համաձայնեցվել Ադրբեջանի իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն միացել է լուծումների որոնմանը և մշտական կապեր հաստատել երկու կողմերի հետ»,- ասել է Զախարովան։

Այս ֆոնին, նրա խոսքով, ռուս խաղաղապահների հասցեին ցանկացած մեղադրանք հակաարդյունավետ է և չի արտացոլում նրանց իրական ներդրումը գետնի վրա իրավիճակի կայունացման ջանքերում։

«Ուստի շփումներ են հաստատվել, և, ես կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները»,- ասել է Զախարովան։