Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր է, որ Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծման որոնման մեջ. Զախարովան՝ Լաչինի միջանցքի մասին

Կարևոր է, որ Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծման որոնման մեջ. Զախարովան՝ Լաչինի միջանցքի մասին
Միջազգային
14:22, 27 апрель 2023
Հարցը մշակվում է ինչպես ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գծով «գետնի վրա», այնպես էլ քաղաքական մակարդակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։

ՌԴ ԱԳՆ-ն սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխընդունելի լուծումների որոնման մեջ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադարձնելու համար։

Նրա խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում ինչպես ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գծով «գետնի վրա», այնպես էլ քաղաքական մակարդակով։

«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծման որոնման մեջ»,- ասել է Զախարովան։