Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՌՀ-ն հաստատել է քարոզչության կարգի պահպանման եզրակացությունը

ՀՌՀ-ն հաստատել է քարոզչության կարգի պահպանման եզրակացությունը
Հասարակություն
20:28, 25 июнь 2021
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր հաստատել է Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։

Այն հրապարակվելու և ներկայացվելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նիստին ներկա էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկին: