Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչ առարկայով են վնասել տրանսպորտային միջոցը

Քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչ առարկայով են վնասել տրանսպորտային միջոցը
Հասարակություն / Իրավունք
20:27, 10 август 2023
Ինչպես տեղեկացրել ենք՝ ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն. քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում, ենթադրաբար, կրակել են իր վարած ավտոբուսի վրա: 
 
 Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնեցին՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախնական՝ գույքը վնասվել է ենթադրյալ կրակոցի հետևանքով։ Քննություն է իրականացվում՝ պարզելու՝ ինչ առարկայով է հասցվել վնասվածքը տրանսպորտային միջոցին, հրազե՞ն է կիրառվել, թե՞ ոչ։ Այդ նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։

«Որևէ անձ վնասվածք չի ստացել։ Այս պահին այլ տվյլաներ չկան հայտնելու»,- տեղեկացրին ՔԿ-ից: