Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիշերվա ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից 2 տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս 1-ը` «Աստղիկ» ԲԿ․ ԱՆ-ն նոր տվյալներ է հրապարակել տուժածների մասին

Գիշերվա ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից 2 տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս 1-ը` «Աստղիկ» ԲԿ․ ԱՆ-ն նոր տվյալներ է հրապարակել տուժածների մասին
Հասարակություն
16:05, 14 август 2023
Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը` դեռևս հետազոտման փուլում է: 

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին նույնպես հետազոտման փուլում է:

Վերջիններիս առողջական վիճակների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: