Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Չեխիայի դեսպանը ցավակցություն է հայտնել ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

Հայաստանում Չեխիայի դեսպանը ցավակցություն է հայտնել ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին
Հասարակություն
21:05, 14 август 2023
«Խորը ցավով տեղեկացա այսօր Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ»,- Ֆեյսբուքի իր էջում ցավակցություն է հայտնել Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը: 
 
«Իմ և Երևանում Չեխիայի դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է դեսպանը:
 
Հիշեցնենք՝ 11 մարդ է զոհվել, շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան: