Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատասեր ու նվիրված աշխատակից էր․ Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Ամալյա Մնացականյանը «Դասավադի՛ր, Հայաստան»-ի համայնքից էր

Աշխատասեր ու նվիրված աշխատակից էր․ Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Ամալյա Մնացականյանը «Դասավադի՛ր, Հայաստան»-ի համայնքից էր
Հասարակություն
15:04, 15 август 2023
Teach For Armenia ֆեյսբուքյան էջը գրել է․

Ցավով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Դասավադի՛ր, Հայաստան»-ի համայնքը անդառնալի կորուստ է կրել՝ կորցնելով իր խանդավառ նվիրյալ Ամալյա Մնացականյանին։

2019 թվականին Ամալյան միացավ «Դասավադի՛ր, Հայաստան»-ին՝ որպես Ընտրության թիմի փորձնակ։ Իրեն դրսևորելով որպես աշխատասեր, եռանդուն ու նվիրված աշխատակից՝ Ամալյան հետագայում միացավ մեր թիմին և ծավալեց իր գործունեությունը մեր հիմնադրամում մինչև 2021 թվականի հոկտեմբերը։ Իր քրտնաջան և սրտացավ աշխատանքով Ամալյան նպաստել է հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ սերունդների մասնակիցների ընտրությանը։

«Դասավադի՛ր, Հայաստան»-ն իր ցավակցություններն է հայտնում Ամալյայի և պատահարից զոհվածների հարազատներին, բարեկամներին ու ընկերներին՝ մաղթելով տոկոնություն և համբերություն։

Ամալյայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում։