Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարժական նոր հավաքներ կանցկացվեն․ ՊՆ նախագիծ

Վարժական նոր հավաքներ կանցկացվեն․ ՊՆ նախագիծ
Հասարակություն
15:43, 15 август 2023
ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավել տրանսպորտային միջոցներ:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապա­հությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանս­պորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

Նախագծում ասվում է․

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ:Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Սահմանել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա. 2023 թվականի հոկտեմբերի 3 – 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1048 քաղաքացի, որոնցից 951-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 45-ը` ավագ ենթա­սպայական կազմի, 52-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավել մինչև 152 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչ­յուր տրանս­պորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: