2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ հայտարարվելու են պահեստազորի վարժական հավաքներ․ Նախատեսված է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց

Հայաստան
ՀՀ կառավարության վաղը՝ փետրվարի 2-ին տեղի ունենալիք նիտի օրակարգային հարցերից մեկը, ինչպես տեղեկացավ Civic.am-ը, վերաբերում է վարժական հավաքներին։ «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» (չզեկուցվող) հարցի հիմնավորման մեջ նշված է, որ 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ հայտարարվելու են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
«Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
3. Սահմանել, որ՝
«Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
3. Սահմանել, որ՝
- վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա¬րելա¬¬¬գոր¬ծման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
- հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.
- վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով՝
- 2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացու, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 29-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
- 2023 թվականի մարտի 7-31-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
- 2023 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
- 2023 թվականի ապրիլի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 33-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
- 2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
- 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ»,-նշված է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ: