Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում այլևս չկան «հուսահատության գազելներ». քաղաքացիների կարծիքը նոր ավտոբուսների վերաբերյալ

Տասնամյակներ շարունակ Երևան քաղաքում կարևոր խնդիրներից մեկը շարունակում էր մնալ տրանսպորտի խնդիրը։ Եվ խնդրի լուծման առաջարկով դեռևս 2017 թվականին հանրությանը ներկայացավ Երևանի ավագանու «ԵԼՔ» նախընտրական դաշինքը։ Այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարեցին, այսպես կոչված, «հուսահատության գազելները» երթուղուց հանելու ծրագրային դրույթի մասին, որը նույնությամբ տեղափոխվել էր նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիր։

2018 թվականի հեղափոխությունից հետո չնայած տեղի ունեցած ցավալի ելքով պատերազմին ու համավարակին, երկրում առկա խնդիրներին ու դժվարություններին, այդուհանդերձ հեղափոխական իշխանությունը 5 տարվա ընթացքում կարողացավ կատարել այդ նախընտրական խոստումը։

 Երևան քաղաքում այլևս չկան «հուսահատության գազելներ», դրանցից վերջինը վարեց Երևանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ հասցնելով այն համապատասխան հանգրվանին։
Civic.am-ը հարցում է կատարել քաղաքացիների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը կատարված փոփոխությանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում 

Լիլիթ Թադևոսյան