Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել Ադրբեջանի նախնական առարկություններին առնչվող ՀՀ գրավոր դիտարկումները

Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել Ադրբեջանի նախնական առարկություններին առնչվող ՀՀ գրավոր դիտարկումները
Հասարակություն / Իրավունք
20:40, 21 август 2023
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները․ այս մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի հարթակում: 

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 23-ը։