Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Երգիծանքի թատրոնին

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Երգիծանքի թատրոնին
Մշակույթ
20:12, 28 декабрь 2021
 Արմեն Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնը և Երգիծանքի թատրոնը միավորվել են: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնական կայքին հղում անելով։

«Դեկտեմբերի 28-ին Մոսկվա քաղաքի մշակույթի վարչության հրամանով Արմեն Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնը վերակազմավորվեց՝ միանալով Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ գեղարվեստական ղեկավար կնշանակվի Սերգեյ Գազարովը: 2020 թվականի հոկտեմբերի սկզբից նա ղեկավարում է Երգիծանքի թատրոնը, իսկ նույն թվականի դեկտեմբերից՝ Ջիգարխանյանի անվան թատրոնը։