Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել (լուսանկար)

Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել (լուսանկար)
Հասարակություն
19:26, 23 май 2021
Սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները նրա մահից վեց ամիս անց որոշել են այցելել գերեզմանին ու հարգանքի տուրք մատուցել: Սակայն ինչպես գրում է Комсомольская правда հրատարակությունը, երկրպագուները զարմացել են, տեսնելով որ գերեզմանը բառացիորեն հողին է հավասարվել: 

Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի շուրջ նույնիսկ ցանկապատ չկա: Իսկ բլուրը բառացիորեն հավասարեցվել է գետնին ՝ թաղման վայրը լցվել է ավազով: Խաչը փոքր-ինչ թեքվել է,  դիմանկարը դրված է հենց ավազի վրա: Արհեստական ծաղիկների երեք փնջի կողքին դրված է 2 կարմիր մեխակ: