Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նռան գույնը» պարային ներկայացման հայ-ֆրանսիական նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

«Նռան գույնը» պարային ներկայացման հայ-ֆրանսիական նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Մշակույթ
10:57, 03 июль 2023
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը հայ – ֆրանսիական նախագիծ է, որն իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿԸ եւ «Արտ – Իմաժ» մշակութային ՀԿ – ն՝ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի եւ Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաեւ Օվերն – Ռոն – Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ– ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» եւ Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ։ 

Նախագծին աջակցում են նաև Երեւանի քաղաքապետարանը եւ Լիոնի Մետրոպոլը։ 

Նախագծի գործընկերն է Փարաջանովի տուն թանգարանը։

Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19 – ին՝ «Տոբոգան» թատրոնում, այնուհետեւ հունվարի 26-ին այն կներկայացվի «Գասկոն» թատրոնում։

2024 թվականի մարտի 15-ին եւ 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երեւանում։

Հյուրախաղը կկայանա նաեւ Լիոն – Երեւան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։

Ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս 2022 թվականի հուլիսից՝ Ֆրանսիայում։