Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 1-ը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ Տեսանյութ, լուսանկարներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզի բակում այսօր տիրում էր սեպտեմբերմեկյան տոնական տրամադրություն։ Ինչպես կրթահամալիրում նշվող այլ տոներին, այսօր ևս դպրոցի բակում երգուպարն անպակաս էր, որին մասնակցում էին ոչ միայն ուսուցիչներն ու աշակերտները, այլև ծնողները։

Ժողովրդական երգեր երգելուց ու պարելուց հետո աշակերտները, որոնք բարեմաղթանքներ էին գրել ու կապել փուչիկներին, դրանք բաց թողեցին երկինք։