Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք հավերժ կմնաք մեր սրտերում»․ Նար-Դոսի անվան դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված 6 շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձան․ Տեսանյութ

Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում այսօր բացվեց 44-օրյա պատերազմին մասնակցած ու զոհված դպրոցի վեց շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձան։

Զոհված հերոսներն են՝ Մնացական Դավթյանը, Էդգար Խաչատրյանը, Արամայիս Թադևոսյանը, Էդգար Մարտիրոսյանը,  Համլետ Ունցյանը, Վահագն  Գևորգյանը։ 

Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն զոհված զինծառայողների հարազատներն ու ընկերները, այլև ներկայացուցիչներ ՊՆ-ից ու զինկոմիսարիատից: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Հուշարձանի բացումը կատարվեց քահանայական օծմամբ և Տերունական աղոթքով, ինչից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հուշարձանին։