Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Գիտություն
17:19, 07 май 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
 
4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`
 
«Մայրենի» (գրավոր, թեստ) - 07.06.2024 թ.
 
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2024 թ.
 
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
 
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
 
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
 
«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 04.06.2024 թ.
 
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 10.06.2024 թ.
 
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 17.06.2024 թ.
 
Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-20.06.2024 թ.
 
«Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում
 
«Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում
 
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
 
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
 
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում
 
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
 
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
 
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 06.06.2024 թ.
 
«Մաթեմատիկա» (գրավոր) - 12.06.2024 թ.
 
«Հայոց պատմություն» (գրավոր) - 19.06.2024 թ.
 
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
 
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
 
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք) - քննաշրջանի ընթացքում: