Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են պետական ավարտական քննությունների օրերը

Հայտնի են պետական ավարտական քննությունների օրերը
Գիտություն
10:45, 05 январь 2022
Հանրապետությունում հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուսումնական տարվա 12-րդ դասարանցիների համար նախատեսված պետական ավարտական քննությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնից, առաջին ավարտական քննությունը կանցկացվի Հայոց լեզու և գրականություն առարկայից՝  հունվարի 11-ին: Հայոց պատմություն առարկայից նախատեսված քննությունը կանցկացվի հունվարի 12-ին, իսկ Մաթեմատիկա առարկայից՝ դեկտեմբերի 14-ին:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար Ռուսաց լեզու և ռուս գրականություն առարկաներից քննությունը կանցկացվի արդեն քննաշրջանի ընթացքում: Նույն ժամանակահատվածում Մայրենի լեզու և գրականություն առարկայից քննություն կանցկացվի ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար:

Բոլոր նրանք, որոնք հունվար ամսին չեն հանձնի ավարտական քննությունները, կարող են հանձնել հունիսին: