Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող է ճանաչվել 38 ուսանող

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող է ճանաչվել 38 ուսանող
Գիտություն
18:43, 17 февраль 2021
Բնագիտության, հասարակագիտության, հայագիտության, հումանիտար, բժշկության, ճարտարագիտության և մշակույթ-սպորտ ոլորտներում անցկացված 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթն ամփոփվել է, հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

Մրցույթն անց է կացվել ըստ կրթական աստիճանների՝ բակալավր և մագիստրոս: Հաղթող է ճանաչվել 38 ուսանող, որոնք ներկայացրել են հանրապետության 16 բուհ: 1-ին տեղն է զբաղեցրել 13 ուսանող, որոնց շնորհվել է 415 հազար դրամ կրթաթոշակ, 2-րդ տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնք ստացել են 305 հազար դրամ կրթաթոշակ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած 13 ուսանողի շնորհվել է 220 հազար դրամ:

Մրցանակները հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Այսօրվա միջոցառումը բավականին կարևոր է: Նման մրցույթներով, կարծես, հանրագումարի է բերվում ուսանողների գործունեության ինչ-որ մի փուլ: Նրանք մեր ապագան են, նրանցով մենք կարող եք հաղթահարել մի շարք դժվարություններ»,- նշել է Դումանյանը:

Ուսանողների համար նախարարությունը պատրաստել է նվերներ՝ գրքերի տեսքով, որոնք տպագրվել են գերատեսչության դրամաշնորհներով: