Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ

Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ
Գիտություն
16:23, 10 август 2023
Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։

«Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։ Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում «Հայ Կրթական Հիմնարկություն» հիմնադրամի շնորհիվ։

Երանելի են կրթության համար ներդրում կատարողները։ Շնորհակալություն արագ արձագանքի համար Արմինե Նարոյան։

Միասնական Հայրենիք ունենալու անփոխարինելի զգացում»,- նշված է գրառման մեջ: