Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ՝ տղաները հասկանում են այս խաղի նշանակությունը. Պետրակով

Վստահ եմ՝ տղաները հասկանում են այս խաղի նշանակությունը. Պետրակով
Սպորտ
21:59, 16 октябрь 2023
Հոկտեմբերի 16-ին Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Նաիր Թիկնիզյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հարց Ալեքսանդր Պետրակովին և Նաիր Թիկնիզյանին

– Ի՞նչ սպասումներ ունեք վաղվա խաղից։ Ալեքսանդր Պետրակով։

– Ես կարողացա գտնել ճիշտ բառեր իմ տղաներին մոտիվացնելու համար։ Վաղը նրանք պետք է մարտական լինեն ու դրսևորեն անձնվեր խաղ։ Մեզ սպասում է շատ հետաքրքիր հանդիպում, քանի որ վստահ եմ՝ նրանք հասկանում են այս խաղի նշանակությունը։ Նաիր Թիկնիզյան։

– Մեր ընտրանու համար չկան ընկերական հանդիպումներ։ Եթե մենք հագնում ենք ազգային հավաքականի շապիկը, դա նշանակում է, որ խաղը կարևոր է։ Վաղը մենք պետք է ներդնենք մեր ուժերի հարյուր տոկոսը: Դա կօգնի երկրպագուների աչքերում վերականգնել մեր հեղինակությունը։ Վաղվա խաղից հետո մենք արդեն սահուն կսկսենք պատրաստվել նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը։ Քանի դեռ պահպանում ենք անգամ չնչին հնարավորություն որակավորվելու եզրափակիչ փուլին, մեր սրտերում հույսը չպետք է մարի ու պետք է հավատանք մինչև վերջ մեր նպատակներին: Մենք բոլոր հանդիպումներին տրամադրվելու ենք մաքսիմալ լրջությամբ։

Հարց Ալեքսանդր Պետրակովին

– Ո՞րն է ձեր մրցակցի ամենաուժեղ կողմը: Որտեղի՞ց եք սպասում հիմնական սպառնալիքը։

– Մենք դիտել ենք Հյուսիսային Մակեդոնիայի վերջին շրջանի մի շարք հանդիպումներ։ Նոր մարզչի գլխավորությամբ շատ որակյալ ֆուտբոլ են ցուցադրում։ Այս ընթացքում հյուսիսմակեդոնական հավաքականը միայն առաջընթաց է գրանցում, որի հարձակման գիծը բավական ուժեղ է։ Շատ լավ խաղացողներ ունեն, որոնք լավ ակումբներում են հանդես գալիս։ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին դիտարժան ֆուտբոլ է խաղում: Նրան կարելի է համարել լավ եվրոպական հավաքական, որը, կրկնում եմ, միայն ու միայն առաջընթաց է գրանցում՝ խաղալով որակյալ ֆուտբոլ։