Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիմոն Մարտիրոսյանը հայ ազգի համար նվաճեց Օլիմպիական մեդալ

Սիմոն Մարտիրոսյանը հայ ազգի համար նվաճեց Օլիմպիական մեդալ
Սպորտ
16:49, 03 август 2021
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 3-ին Հայաստանի հավաքականը ներկայացրեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում մրցելույթում պայքարի մեջ էր Ուզբեկիստանը ներկայացնող ծանրորդ Ջարուև Ակբարի հետ։ 

Պոկում վարժությունում երկու ծանրորդներն էլ պոկում վարժությունում առաջին մոտեցման համար պատվիրել են 190 կգ։

Պոկում վարժության առաջին մոտեցմանը բարձրացրեց 190 կգ, իսկ երկրորդ մոտեցմանը՝ 195 կգ։ Երրորդ մոտեցմանը 198 կգ էր պատվիրել և ցավոք չկարողացավ ֆիքսել։ Նա պոկում վարժությունը ավարտեց 195 կգ արդյունքով։ 

Հրում վարժությունում առաջին մոտեցմանը բարձրացրեց 228 կգ։ Երկրորդ մատեցմանը գլխավերևում պահեց 235 կգ։ 

Երկամարտում գրանցելով 430 կգ (190+235) արդյունք դարձավ Օլիմպիական արծաթե մեդալակիր։  

Հիշեցնենք, որ երկամարտում աշխարհի ռեկորդը պատկանում է Սիմոն Մարտիրոսյանին՝ 435 կգ արդյունքով։