Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ում ձգտելու է առավել բարձր մեդալների

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ում ձգտելու է առավել բարձր մեդալների
Սպորտ
11:56, 17 февраль 2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ում ձգտելու է առավել բարձր մեդալների:

«Ես մեծ դժվարությամբ եմ այստեղ հասել: Շատ խնդիրներ են եղել: Չէի սպասում, որ բրոնզե մեդալով կսահմանափակվեմ, բայց էլի ուրախ եմ, որ ունեմ մեդալ»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո, ինքը լուրջ վիրահատության է ենթարկվել` հեռացվել է մեջքի երկու ճողվածքները, որին էլ հաջորդել է առավել բարդ հետվիրահատական և ծանր մարզումային շրջանը:
«Միշտ մտածել եմ ու մտածելու եմ, որ սա իմ մեդալը չէ, ես արժանի եմ ավելիին, որովհետև սրա համար չեմ սկսել մարզվել ու սրա համար չեմ մարզվում հիմա»,-ընդգծեց ծանրորդը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ էին մտել 81 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 150 և 154 կգ և նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում Հարությունյանը գլխավերևում պահեց միայն 182 կգ: Երկամարտի 336 արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր: