Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շտուտգարտ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շտուտգարտ
Սպորտ
21:54, 03 сентябрь 2021
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանել է գերմանական Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որակավորման փուլի հինգերորդ մրցափուլի Գերմանիա - Հայաստան հանդիպումը։

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեր ազգային ընտրանին կհանգրվանի Շտուտգարտի «Ալտհոֆ» հյուրանոցում։ Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Շտուտգարտում։