Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Արոնյանը հաղթել է Champions Chess Tour-ի եզրափակչում

Լևոն Արոնյանը հաղթել է Champions Chess Tour-ի եզրափակչում
Սպորտ
12:39, 27 сентябрь 2021
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:

Այս մասին հայտնում է Sputnik-ը։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել «Champions Chess Tour» շարքի եզրափակիչ փուլի երկրորդ տուրում:

Հայ շախմատիստը 4 պարտիաներում հաղթել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին՝ 2,5:1,5: Արոնյանը հաղթել է առաջին և չորրորդ պարտիաներում ՝ պարտվելով երկրորդ պարտիայում և ոչ–ոքի ավարտելով երրորդ պարտիան:

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում կանցկացվի չորս արագ խաղերի հանդիպում։ Հաղթողը որոշվում է թայ-բրեյքով:

Բացի Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է: