Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի հրաձիգները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հրաձիգները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
22:11, 25 март 2022
Հրաձգության Հայաստանի հավաքականի մարզիկները շարունակում են հաջող ելույթները Նորվեգիայի Համար քաղաքում մարտի 20-29-ն անցկացվող Եվրոպայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, երիտասարդների 10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց ձևի պայքարում Գոռ Խաչատրյանը խոցել է 571 միավոր և հռչակվել չեմպիոն։ Աղջիկների նույն վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը՝ խոցելով 556 միավոր։