Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարտիրոսյանը Շարժայի շախմատային մրցաշարում երրորդն է

Հայկ Մարտիրոսյանը Շարժայի շախմատային մրցաշարում երրորդն է
Սպորտ
22:28, 30 май 2022
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մայիսի 20-30-ը  ընթանում էր ավանդական դարձած Շարժա Մասթերս 2022 ուժեղ միջազգային բաց մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ՝ 9-ըՇարժա Մասթերսում և 1 Չելենջերսում։ 

Շատ հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, ով կիսեց 3-4-րդ հորիզոնականները և 15,2 կետովբարձրացրեց իր միջազգային վարկանիշը։ Այս պահին Հայկի ընթացիկ վարկանիշը կազմում է՝ 2652 և այդ ցուցանիշը Հայկին թույլ է տալիս դառնալ Հայաստանի գործակցով 2-րդ շախմատիստը։

Տպավորիչ ելույթ ունեցավ Արթուր Դավթյանը, ով լրացրեց գրոսմայստերի իր երկրորդնորման,  վարկանիշը բարձրացրեց՝ 16,4 միավորով և հատեց 2500 և ավել վարկանիշի սանդղակը։