Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ ըմբիշ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ ըմբիշ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ
Սպորտ
15:36, 30 июль 2022
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ ըմբիշ. տեղեկացնում են ֆեդերացիայից։

 Պայքարի մեջ կներգրավեն 45 կգ քաշային Արման Հարությունյանը, 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը, 60 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը, 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ երեկ մրցագորգ դուրս եկած մեր բոլոր 4 ըմբիշները անհաջողության են մատնվել: Նրանցից միայն 55 կգ քաշային Արեն Սերոբյանը այսօր կանցկացնի սփոփիչ գոտեմարտ: