Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը երկրորդ եզրափակչի ուղեգիրն է նվաճել Թուրքիայում

Հայաստանը երկրորդ եզրափակչի ուղեգիրն է նվաճել Թուրքիայում
Սպորտ
22:03, 18 август 2022
Հայաստանը երկրորդ եզրափակչի ուղեգիրն է նվաճել Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Իր փայլուն մենանարտերի շարքը շարունակել է Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։

Խաչիկ Խաչատրյանի սանը կիսաեզրափակչում մրցել է Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։ Իռլանդացիները մինչև այս կիսաեզրափակչում պարտություն չէին կրել, բայց Համեստը ցույց է տվել, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին։

Մեր մարզուհին տեխնիկատակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել։ Առաջին ռաունդում Աֆրիկյանը հաղթել է 3։2 հաշվով, երկրորդում՝ 5։0 հաշվով։ Երրորդ ռաունդում նա շարունակել է վերելքով հանդես գալ, և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզուհուն։ Եզրափակչում Համեստ Աֆրիկյանը կմրցի անգլիացի Սերենա Մալիի հետ։