Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Թևանյանի ոսկե դուբլը ու տապալված ադրբեջանցիները

Վազգեն Թևանյանի ոսկե դուբլը ու տապալված ադրբեջանցիները
Սպորտ
17:59, 21 март 2021
Բուդապեշտում տեղի ունեցած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցումներում Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ նվաճեցին ապահովել էին օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Եզրափակչում 65 քաշային Թևանյանը մրցեց աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ։ Հայ ըմբիշը փայլուն մենամարտ անցկացրեց, ինչի արդյունքում մրցակիցը դիմադրեց միայն առաջին կեսում։ Իսկ երկրորդում 21-ամյա Թևանյանն անկասելի էր, և ջախջախիչ հաղթանակ տարավ 9։0 հաշվով,հայտնում է 1in.am-ը։

Նշենք, որ եզրափակչի ճանապարհին Թևանյանը առավելության էր հասել նաև Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն՝ վրացի Վլադիմիր Խիչիգաշվիլիի նկատմամբ։ Մեր 21-ամյա մյուս ըմբիշը՝ Արսեն Հարությունյանը, նույնպես փայլեց՝ հաղթելով 8։3 հաշվով: Հարությունյանը օլիմպիական ուղեգրին ավելացրեց նաև վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը։ Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմերին Թևանյանը հաղթող էր դարձել նաև աշխարհի գավաթի խաղարկությունում։ Եզրափակչում Թևանյանը գոտեմարտել էր Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։Եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի՝ մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ էր տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության էր մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել էր Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Նիկոյալ Օխլոպկովի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ մեր հայրենակից Գոռ Հովհաննիսյանին։

Փաստորեն, Թևանյանը աշխարհի գավաթի խաղարկության բոլոր գոտեմարտերում հաղթանակի էր հասել խոշոր հաշվով, ինչը բացառիկ արդյունք է։ Հիշեցնենք նաև Թևանյանի պարգևատրման արարողության ժամանակ տեղի էր ունեցել մի երևույթ, որը ոչ այլ ինչ էր, քան ադրբեջանական մառազմ։ Մասնավորապես, պարգևատրման արարողության ընթացքում հնչել էր ՀՀ պետական օրհներգը և մեր ըմբիշը պարգևատրվեց ոսկե մեդալով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի ըմբիշը խախտելով մարզական բոլոր կանոնները չէր ներկայացել պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին:

Ինչևէ առջևում Օլիմպիական խաղերն են և վստահաբար կարող ենք ասել, որ ի դեմս Թևանյանի Հայաստանն ունի ոսկե մեդալի իրական հավակնորդ։ Վերջին երկու խոշոր մրցաշարերում Թևանյանը ոսկե դուբլ է գրանցել ։ Ոսկի ենք ակնկալում նաև Արսեն Հարությունյանից, որը աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ էր նվաճել։