Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Սպորտ
15:36, 07 март 2023
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:

Որոշումը կայացնելուց հետո Նաիր Տիկնիզյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»: