Քաղաքացիակենտրոն
լրատվություն

4-2․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ուելսին

4-2․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ուելսին
Սպորտ
10:24, 17 июнь 2023
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2024-ի ընտրական փուլի  2-րդ տուրում հաղթեց Ուելսի ազգային ընտրանուն։

10-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում գոլի հեղինակ  դարձավ Դանիել Ջեյմսը, սակայն 19-րդ րոպեին Լուկաս Սելարայանը հավասարեցրեց հաշիվը՝ առաջին գոլը խփելով հավաքականի կազմում։

30-րդ րոպեին  Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հարձակվող Հրանտ Լեոն-Ռանոսը Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գրավեց ուելսցիների դարպասը, իսկ 66-րդ րոպեին դուբլ  ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 1-3։

72-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Հարի Ուիլսոնը, սակայն ընդամենը  3 րոպե անց դուբլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը։

Մինչ այս Հայաստանի հավաքականը մեկ հանդիպում էր անցկացրել՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով Թուրքիայի հավաքականին։