Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի «Արարատից» հեռացել են 10 ֆուտբոլիստներ

Երևանի «Արարատից» հեռացել են 10 ֆուտբոլիստներ
Սպորտ
22:44, 20 июнь 2023
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատը» հայտարարել է 10 ֆուտբոլիստների հեռանալու մասին:

Երևանյան թիմից հեռացել են դարպասապահներ Սերգեյ Ռևյակինն ու Գոռ Մանուկյանը, պաշտպաններ Հայկ Իշխանյանը, Հովհաննես Նազարյանը, Վարդան Արզոյանը, Դուշան Միհիչը, Թեդի Մեզագը, կիսապաշտպաններ Արմանդ Դագրուն և Զիլե Տիհիդիեն, հարձակվող Ամարա Տրաորեն:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար: