Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդան Արզոյանը կրկին հանդես կգա «Արարատ»-ում

Վարդան Արզոյանը կրկին հանդես կգա «Արարատ»-ում
Սպորտ
20:49, 15 июнь 2022
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 27-ամյա պաշտպան Վարդան Արզոյանի հետ: Նա երեք տարի անց վերադառնում է «Արարատ». այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վարդան Արզոյանը ծնվել է 1995 թվականի ապրի 30-ին, Երևանում: Նա 2016-ից 2019 թվականներին խաղացել է «Արարատի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի 71 հանդիպման: Ապա տեղափոխվել է Կապանի «Գանձասար», Գյումրու «Շիրակ» և Երևանի «Ուրարտու»: 

Ընդհանուր առմամբ Բարձրագույն խմբում Վարդան Արզոյանն անցկացրել է 92 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: