Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փյունիկի» թիմին է միացել նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն

«Փյունիկի» թիմին է միացել նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն
Սպորտ
20:22, 12 июнь 2022
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբին է միացել 29-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Օտուբանջոն նախկինում հանդես է եկել նիգերիական մի շարք թիմերում, Սլովակիայի «Ժիլինայում», ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգում», «Պաշինգում», «Լինցում», «Ռեյնդորֆ Ալտախում» և ԼԱՍԿ-ում:

Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան», որի կազմում 2019-20թթ. մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Օտուբանջոն անցկացրել է 58 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։