Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նենադովիչը տեղափոխվեց Փյունիկ

Նենադովիչը տեղափոխվեց Փյունիկ
Սպորտ
13:59, 22 январь 2022
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի. թիմին է միացել 27-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը. գրում է armsport-ը:

Նենադովիչը նախկինում հանդես է եկել սերբական մի շարք թիմերում, ինչպես նաև Երևանի «Ալաշկերտում», դանիական «Հորսենսում», Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Արարատում»։

Սերբ ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ղազախական «Տարազը»։

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Նենադովիչն անցկացրել է 96 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։