Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դինամոն» երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Արսեն Զախարյանին

«Դինամոն» երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Արսեն Զախարյանին
Սպորտ
20:45, 28 июнь 2023
Մոսկվայի «Դինամոն» ցանկանում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, հաղորդում է«Спорт-Экспресс»-ը:

Առաջիկայում ռուսական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի նոր՝ երկարաժամկետ պայմանագիր: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը հայկական ակումբի տրանսֆերի միջոցով կարող է կարիերան շարունակել Եվրոպայում: Նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր նրա տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:

2022/23 մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատել նրա տրանսֆերային արժեքը: