Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայազգի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Նանտ»-ի հետ

Հայազգի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Նանտ»-ի հետ
Սպորտ
22:24, 22 апрель 2021
Հայազգի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ֆրանսիական «Նանտ»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «Նանտի» մամուլի ծառայությունը, ակումբը 3 տարվա պայմանագիր է ստորագրել 19-ամյա հայազգի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Ըստ ակումբի մամուլի ծառայության Մանվելյանը Հայաստանից է` Ստեփանակերտ քաղաքից:

Մանվելյանը 2019 թվականին Մ19 տարեկանների հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Կիսապաշտպանը «Նանտ»-ի ակադեմիայի սան է: