Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական. Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի
Սպորտ
21:32, 24 март 2021
Անատոլի Բայդաչնին նշանակվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:


Բայդաչնին նախկինում մարզել է «Ֆակելը», «Թերեքը», «Ռոստելմաշը», «Չերնոմորեցը», «Ժեմչուժինան», Բելառուսի հավաքականն ու մի շարք այլ ակումբներ: 68-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Ռոստովը», որը նա մարզել է 2012 թ-ին:


Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի գործող չեմպիոնի մարզչի պարտականությունները կատարում էր Արմեն Ադամյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 14 տուրից հետո 25 միավորով երկրորդ հորիզոնականում է: