Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի բանակի հարվածի հետևանքով Գազայի հարավում 18 մարդ է զոհվել

Իսրայելի բանակի հարվածի հետևանքով Գազայի հարավում 18 մարդ է զոհվել
Աշխարհ
12:24, 06 январь 2024
Գազայի հարավում՝ Խան Յունիս քաղաքում, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Վիրավորները տեղափոխվել են Գազայի հիվանդանոց, որը Խան Յունիսում է։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները հարվածներ են հասցնում նաև հարևան Ռաֆահ քաղաքին, որը Եգիպտոսի հետ սահմանին է։

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 22,6 հազարի, վիրավորվել է շուրջ 58 հազար մարդ։