Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարը. Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսվում են». Իսրայելի պաշտպանության բանակ

«ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարը. Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսվում են». Իսրայելի պաշտպանության բանակ
Միջազգային
11:07, 01 декабрь 2023
 Իսրայելի պաշտպանության բանակը մեղադրել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին հրադադարը խախտելու մեջ և հայտարարել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման մասին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«ՀԱՄԱՍ-ը խախտել է օպերատիվ դադարը և կրակ բացել Իսրայելի տարածքի վրա։ ՑԱԽԱԼ-ը վերսկսել է ռազմական գործողությունները»,- գրում է մամուլի ծառայությունը։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև պարզաբանել է, որ իսրայելական ավիացիան սկսել է հարվածներ հասցնել հատվածին։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ։

Մինչ այս The Wall Street Journal-ը գրել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարը։ Հակամարտության կողմերը պաշտոնապես չէին հաստատել այս տեղեկությունը։

Նախօրեին զինյալներն ազատ էին արձակել ութ պատանդի՝ համաձայնեցված տասի փոխարեն։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, սակայն, որ Կարմիր խաչին է փոխանցվել միայն վեց մարդ, Իսրայելի ԱԳՆ-ն նույնպես հայտնել է, որ երկրի տարածք է տեղափոխվել վեց ազատագրված մարդ։