Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՑԱԽԱԼ-ը իր վերահսկողության տակ է վերցրել ՀԱՄԱՍ-ի ճամբարը. սպանվել են հրամանատարներ

ՑԱԽԱԼ-ը իր վերահսկողության տակ է վերցրել ՀԱՄԱՍ-ի ճամբարը. սպանվել են հրամանատարներ
Միջազգային
12:16, 06 ноябрь 2023
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հատուկ գործողությունների համար պատասխանատու Ջամալ Մուսային։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել և սպանել են ՀԱՄԱՍ-ի մի քանի ահաբեկիչների, այդ թվում՝ Ջամալ Մուսային, որը պատասխանատու էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հատուկ գործողությունների համար։ Բացի դրանից, ՑԱԽԱԼ-ի զինվորները ցամաքային մարտերում սպանել են ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ ՑԱԽԱԼ-ի ցամաքային զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարը Գազայի հատվածում։ «ՑԱԽԱԼ-ի ցամաքային ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարը Գազայի հատվածում: Համալիրի տարածքում կան դիտակետեր, զինյալների մարզման հրապարակներ, ահաբեկչական ստորգետնյա թունելներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։