Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդլայնված ցամաքային գործողություններ Գազայի հատվածում. ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 600 ռազմական օբյեկտների

Ընդլայնված ցամաքային գործողություններ Գազայի հատվածում. ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 600 ռազմական օբյեկտների
Միջազգային
12:21, 30 октябрь 2023
ՑԱԽԱԼ-ը շարունակում է ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում՝ վերջին օրերին հարվածներ հասցնելով անկլավում արմատական ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 600 ռազմական օբյեկտների: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ 
«ՑԱԽԱԼ-ի ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Վերջին մի քանի օրերին ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ավելի քան 600 ահաբեկչական օբյեկտների, այդ թվում՝ զենքի պահեստների, տասնյակ հակատանկային հրթիռների արձակման կայանների, ինչպես նաև թաքստոցներին ու ՀԱՄԱՍ-ի պլացդարմներին»,- ասված է հայտարարության մեջ։

Գիշերվա ընթացքում «Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի զինծառայողները ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, որոնք բարիկադավորվել էին շենքերում և թունելներում ու փորձում էին հարձակվել զինվորականների վրա», շարունակել է բանակային գերատեսչությունը։ «Գիշերը զինծառայողները Ալ-Ազհար համալսարանի տարածքում հայտնաբերել են զինված ահաբեկիչների և հակատանկային հրթիռային կայան և կործանիչ են ուղարկել նրանց հարվածելու համար», - հավելել է մամուլի ծառայությունը։

Բացի դրանից, «ՑԱԽԱԼ-ի անօդաչու թռչող սարքը, որը կառավարվում է ցամաքային զորքերի կողմից, հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին շենքում, որտեղ գտնվել է ավելի քան 20 ահաբեկիչ»,- նշել են զինվորականները։