Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես գիտեմ, որ կարող եմ ապավինել ձեր եռանդին ու հանձնառությանը․ Մակրոնը ողջունել է նորանշանակ վարչապետին

Ես գիտեմ, որ կարող եմ ապավինել ձեր եռանդին ու հանձնառությանը․ Մակրոնը ողջունել է նորանշանակ վարչապետին
Աշխարհ
20:44, 09 январь 2024
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում արված գրառմամբ ողջունել է  Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին։
 
«Թանկագին Գաբրիել Աթալ,

Ես գիտեմ, որ կարող եմ ապավինել ձեր եռանդին ու հանձնառությանը՝ իրականացնելու վերազինման և վերականգնման այն ծրագիրը, որի մասին հայտարարել եմ: 2017 թվականի ոգուն հավատարիմ՝ գերազանցություն և հանդգնություն՝ ազգին և ֆրանսիացիներին ծառայելու»:


Գաբրիել Աթալը դարձյալ X-ում  արված գրառմամբ պատասխանել է նախագահ Մակրոնին․

«Շնորհակալություն պարոն նախագահ, վստահության համար։ Ես բարձր եմ գնահատում վարչապետ նշանակվելու պատիվը։

Մեկ ճանապարհ՝ վերահսկել մեր ճակատագիրը, սանձազերծել ֆրանսիական ներուժը և վերազինել մեր երկիրը:

Աշխատանքի մեջ՝ ուժով, խոնարհությամբ և առանց տաբուների՝ ծառայել ֆրանսիացիներին»։


Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել 34-ամյա Գաբրիել Աթալին:

Հունվարի 8-ին պետության ղեկավարը պաշտոնանկ է արել Էլիզաբեթ Բորնին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։

34-ամյա Աթալը մինչ այդ կրթության նախարարն էր։

Նա Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է:


Անահիտ Խաչատրյան